NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը հրապարակել է Մարսի վրա գտնվող Missoula ժայռի լուսանկարը, որն արվել է Curiosity մարսագնացի միջոցով:
Լուսանկարը ներկայացնում է ժայռի 40 սանտիմետրանոց հատվածը, որի երկրաբանական կառուցվածքը երկու շերտից է բաղկացած՝ գրունտային եւ ավազային:
Այդ տվյալների միջոցով մասնագետները փորձում են որոշել ժայռի տարիքը եւ երկրաբանական փոփոխությունները: