764 դիտում
14:05 02-09-2015
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տնտեսության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը, ներդրումների ներգրավմանը, 2015 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական իրավիճակին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված շարունակական աշխատանքների իրականացումը՝ տնտեսական ակտիվության խթանման նպատակով:
Նմանատիպ նյութեր
910 դիտում
16:20 17-01-2015
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն
619 դիտում
19:35 16-03-2023
Փաշինյանի գլխավորությամբ տնտեսական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել
Այս բաժնից
1507 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
940 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am