211652_close_icon
views-count913 դիտում article-date 16:20 17-01-2015

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված համակարգված աշխատանքների իրականացումը: Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվող աշխատանքներին, այդ համատեքստում գործարար հատվածին տարբեր գործիքակազմերով օժանդակությանը, ինչը կնպաստի դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների աճին ու ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր