658 դիտում
19:35 16-03-2023
Փաշինյանի գլխավորությամբ տնտեսական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 16–ին, Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված տնտեսական ոլորտի բարեփոխումներին:
Ինչպես տեղեկացնում է Կառավարությունից, քննարկման առարկա են եղել, մասնավորապես, հարկային քաղաքականության լավարկման ուղղությամբ միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կնպաստեն հարկային վարչարարության դյուրացմանը եւ լրացուցիչ եկամուտների գեներացմանը:
Անդրադարձ է եղել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումներին, դրանց ֆինանսական գնահատականին, կանխատեսվող արդյունքային ցուցանիշներին եւ այլն:
Խորհրդակցության արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համատեղ աշխատանքը նշված ուղղություններով:

Նմանատիպ նյութեր
1515 դիտում
19:30 25-07-2016
Կառավարությունում տեղի է ունեցել կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն
943 դիտում
16:20 17-01-2015
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն
Այս բաժնից
1342 դիտում
12:56 13-02-2025
Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ. Փաշինյան
997 դիտում
12:37 13-02-2025
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները