211652_close_icon
views-count14075 դիտում article-date 20:20 01-09-2015

Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր` պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել են էկոնոմիկայի, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության եւ բարգավաճման առաջընթացին: Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 3 հոգի, որից 1-ը` հետմահու: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 129 հոգի, որից 2-ը` հետմահու: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 8 հոգի, «Մխիթար Գոշ» մեդալով` 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 23 հոգի, որից 1-ը` հետմահու: Գիտության, մշակույթի, արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր