211652_close_icon
views-count7645 դիտում article-date 15:50 14-03-2014

ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Հարություն Քուշկյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 14-ին` ծառայողի ընտանիքում: 1980 թվականին ավարտել է Երևանի Պետական Բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1980-1981 թվականներին աշխատել է Շտապ Օգնության թիվ 2 հիվանդանոցում: 1981-1984 թվականներին որպես շտապ օգնության բժիշկ աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում: 1984-ից 1985 թվականը եղել է Երևանի շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր: 1985 թվականին էնդոկրին վիրաբուժության գծով վերապատրաստվել է էնդոկրինոլոգիայի և հորմոնների ինստիտուտում: 1986 թվականին "Էրեբունի" բժշկական կենտրոնում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը` ստանձնելով բաժանմունքի վարիչի պարտականությունները: 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով: 1990 թվականին վերապատրաստվել է Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում: 1990-1992 թվականներին որպես գլխավոր բժիշկ աշխատել է «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում: 1992-2007 թվականներին աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում` որպես հիմնադիր և գլխավոր տնօրեն: 1993 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով: 1993 թվականին վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարանում, Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում: 1993 թ. Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր է: 1995-1996թթ եղել է ՀՀ ռազմաբժշկական վարչության պետ: 1995-1999թթ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1999թ վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում /UCLA/: 2000թ-ից «Медицинский вестник Эребуни» գիտաբժշկական հանդեսի հրատարակչական կոլեգիայի նախագահն է: 2002-2007 թվականներին եղել է «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիրը և գլխավոր տնօրենը: 2003թ-ին Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհուրդը Հարություն Քուշկյանին շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում: 2003 թվականից Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2004թ պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշանով: 2005թ պարգևատրվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ. Հերացու շքանշանով: 2005թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից պարգևատրվել է` ազգաբնակչության առողջապահության կազմակերպման գործունեության համար: 2005թ-ից ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահն է: 2006թ. Հարություն Քուշկյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է Մ. Հերացու անվան պետական մեդալով: 2007 -2012 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: Նա արդեն գտնվում է Ղարաբաղում:

Նմանատիպ նյութեր