Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նպաստում են Չինաստանի հետ առևտրի զարգացմանը. Վ. Պուտին
Արևմուտքի ոչ լեգիտիմ պատժամիջոցները նպաստում են Չինաստանի հետ ռուսական բիզնեսի զարգացմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Չեմ համաձայնվի նրա հետ, որ արևմտյան որոշ պետությունների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող ոչ օրինական սահմանափակումները բացասաբար են ազդում ռուս-չինական տնտեսական փոխգործակցության վրա»,-Tass և Xinhua գործակալություններին տված հարցազրույցում ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ 2010 թվականից Չինաստանը մնում է Ռուսաստանի գլխավոր առևտրային գործընկերը: 2014 թ-ի արդյունքներով՝ չնայած համաշխարհային էկոնոմիկայում ոչ հաճելի տենդենցներին, հաջողվել է թույլ չտալ առևտրաշրջանառության ծավալների նվազում. այն կազմել է մոտ 88,4 մլրդ դոլար: