Ուտելիքներ, որոնք նպաստում են ուղեղի զարգացմանը
Եթե դուք ցանկանում եք լավացնել հիշողությունը և նպաստել ուղեղի աշխատանքի բարելավմանը, ապա հարկավոր է իմանալ այն ուտելիքների անունները, որոնք այդ հարցում կօգնեն ձեզ:
Այսպես, ըստ փորձագետների, ուղեղի աշխատանքը բարելավում են ճարպոտ ձուկը, ձուն, կանաչ թեյը, մուգ շոկոլադը:
Ճարպոտ ձուկը, պարզվում է, օգտակար է ոչ միայն ուղեղի, այլև ամբողջ օրգանիզմի համար: Հիշողության հետ խնդիրներ չունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ճարպոտ ձուկ շաբաթական 2 անգամ:
Ձուն պարունակում է այնպիսի վիտամիններ և հանքանյութեր, որոնք հիանալի սնուցում են ուղեղի համար:
Ուղեղի 80%-ը բաղկացած է ջրից և որպեսզի այն լավ գործի, պետք է պահպանել ջրային հավասարակշռությունը: Հետազոտողները պարզել են, որ կանաչ թեյը նպատում է հիշողության բարելավմանը:
Սև շոկոլադը, ըստ գիտնականների, նույնպես շատ լավ է ուղեղի համար: Այն նպաստում է հիշողության ամրապնդմանը: