Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի հայտարարած էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ «Ուկրաինան աջակցում է հրադադարին, և կարևոր է, որ Ռուսաստանը նույնպես աջակցի։ Մենք սպասում ենք մանրամասներին ամերիկյան կողմից», - նշել է Զելենսկին։
Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդը ամերիկյան Axios լրատվական պորտալի լրագրող Բարակ Ռավիդին ասել էր, որ էներգետիկ հրադադարը իր համար նորություն է։
«Բայց եթե ռուսները համաձայնեն էներգետիկ հրադադարին, ապա Ուկրաինան նույնպես կհամաձայնվի։ Եթե նախագահ Թրամփը համաձայնվել է դրան Պուտինի հետ, խնդրում եմ, ասեք մեզ, թե երբ է սկսվելու հրադադարը. մենք պատրաստ ենք և կընդունենք այն»,- Ռավիդը մեջբերել է Զելենսկու խոսքերը իր սոցցանցերի էջում։
Բրիտանական Financial Times թերթի Ուկրաինայում գլխավոր թղթակից Քրիստոֆեր Միլլերը նույնպես իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները դեռևս տեղյակ չեն Ռուսաստանի հետ էներգետիկ զինադադարի մասին՝ հղում անելով տեղի բարձրաստիճան պաշտոնյայի։