1775 դիտում
10:46 08-05-2015
Հայաստանի բնակչությունը տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի չափով նպաստում է Թուրքիայի տնտեսական զարգացմանը. ՀԱ
«Երեկ հետմիջօրեին տարածված, առաջին հայացքից «երրորդական հրատապության» տեղեկությունը, որ արգելվել է Թուրքիայից թռչնամիս ներկրել, հակասական ընկալումների տեղիք ու խորհելու առիթ տվեց,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Բայց, նախ, բուն տեղեկությունը: Այսպես. Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Արմեն Հայրապետյանի երեկվա հրամանով մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայից մեր պետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացի սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերից), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
ՍԱՊԾ տարածած տեղեկատվության համաձայն, տվյալ որոշումը կայացվել է կանխելու համար Թուրքիայում արձանագրված H5N1 տիպի թռչնագրիպի հնարավոր ներթափանցումը Հայաստան:
Նշվում է, ի դեպ, որ մինչև ապրիլի 23-ը Թուրքիայից արտահանված ապրանքների վրա արգելքը չի տարածվում: Նույն աղբյուրի համաձայն, Թուրքիայից ներկրվող սննդամթերքը ենթարկվում է պարտադիր լաբորատոր փորձաքննության, և միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվում մուտքը Հայաստանի տարածք:
Գաղտնիք չէ, իհարկե, որ մեր երկրում շատերը, «ուշագնաց են լինում» թուրքական զանազան ապրանքների համար: Մեկ այլ խումբ շատերի համար թշնամական երկրից ապրանք ներկրելը բիզնես է, եկամտի աղբյուր: Ի վերջո, հո օդի՞ց չի գոյանում տարեկան ավելի քան 200 միլիոն դոլարի առևտրաշրջանառությունը (2011-12 թվականներին, օրինակ, նշվում էր 240 միլիոն ցուցանիշը), որի մեջ առյուծի բաժինը կամ գրեթե 99 տոկոսը հենց թուրքական ապրանքների ներհոսքն է Հայաստան:
Հասկանալի է, որ տարեկան Հայաստանից այդ չափով արտարժույթ, պարզ ասած՝ դոլար է արտահոսում Թուրքիա: Այլ կերպ ասած՝ Հայաստանի բնակչությունը տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի չափով նպաստում է Թուրքիայի տնտեսական զարգացմանը: Սա՝ չհաշված անթալիաներում արևահարվելը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»