72006 դիտում
11:07 01-09-2015
12-ամյա Մարտինն այսօր դպրոց չի կարող հաճախել, քանի որ շենքի բակում նրան դաժան ծեծի են ենթարկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Արարատյան փողոցի 90 շենքի բակում օգոստոսի 30-ին, ժամը 16:20-ի սահմաններում, 12-ամյա Մարտին Բալյանին դաժան ծեծի է ենթարկել հարևանությամբ բնակվող Արարատյան 41 տան բնակիչ, 36-ամյա Մխիթար Սարգսյանը, ինչի հետևանքով երեխան ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասաց տուժողի մայրը՝ Արարատյան փողոցի 90 շենքի 6-րդ բնակարանի բնակչուհի, 35-ամյա Լալա Բալյանը։
«Մենք տանը նստած էինք, մեկ էլ տղաս արնաշաղաղ վազեց տուն: Պարզվեց, որ տղաս իր ընկերոջ հետ բակում խաղալիս են եղել, հետո թեթև վեճ է տեղի ունեցել երեխաների միջև, ընկերը վազել է տուն, հորն է ասել, հայրն էլ դաժանաբար հարձակվել է տղայիս վրա, ոտքով հարվածել մեջքին և երբ որդիս ընկել է, մազերից բռնել և հարվածել է դեմքին, իսկ հետո, երբ վազել է տուն, հետևից անգամ քար է շպրտել: Այդ ամենը ֆիքսել են մեր տան տեսախցիկները»,- պատմեց Մարտինի մայրը։
Շտապ օգնության ավտոմեքենայով Մարտինին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նա ծեծի հետևանքով ստացել է քթի կոտրվածք, թիկունքի տրավմա, ուղեղի ցնցում, նյարդային լարվածություն և ունի թույլ շնչառություն:
«Արդեն անցել է որոշ ժամանակ, բայց ծեծի ենթարկողը ազատության մեջ է և անգամ ներողություն չի խնդրել, չի հետաքրքրվել երեխայի առողջական վիճակով, իսկ դեպքի օրը հայտարարել էր, որ լավ է արել՝ ծեծել է: Մենք ուզում ենք, որպեսզի Մ. Սարգսյանը իր կատարած հանցագործության համար պատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ասաց Լ. Բալյանը։
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում կատարվում է հետաքննություն և երեխային տրվել է դատաբժշկի ուղեգիր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27031 դիտում
15:43 12-02-2017
Մոսկվայում BMW X5 -ի վարորդը շենքի բակում դաժան ծեծի է ենթարկել միգրանտ հավաքարարին
70349 դիտում
23:23 18-09-2018
Տարօրինակ դեպք Գեղարքունիքի մարզում. 54–ամյա հայրը երեխաներին արգելել է դպրոց հաճախել. նա ներկայացրել է պահանջներ