211652_close_icon
views-count70349 դիտում article-date 23:23 18-09-2018

Տարօրինակ դեպք Գեղարքունիքի մարզում. 54–ամյա հայրը երեխաներին արգելել է դպրոց հաճախել. նա ներկայացրել է պահանջներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի անչափահասների գործերով տեսուչին է դիմել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատր Արա Երիցյանը և հայտնել, որ դպրոցի աշակերտներ, 13-ամյա Գոռ և 14-ամյա Մհեր Ղուկասյանները այս տարվա սեպտեմբերի 1-ից դպրոց չեն հաճախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ երեխաներին դպրոց արգելում է հաճախել հայրը՝ 54-ամյա Սարմեն Ղուկասյանը, պատճառաբանելով, որ ինքը պահանջել է, որպեսզի աշխատանքից ազատեն դպրոցի՝ կենսաթոշակի տարիքի հասած ուսուցիչներին և դպրոցի տնօրենին: Նա հայտարարել է, որ մինչև իր պահանջը չկատարվի, հրաժարվելու է երեխաներին ուղարկել ոչ միայն այդ դպրոց, այլ նաև մեկ ուրիշ: Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր