Մոսկվայում BMW X5 -ի վարորդը շենքի բակում դաժան ծեծի է ենթարկել միգրանտ հավաքարարին
Մոսկվայի Սպիրիդոնովի փողոցում BMW X5 -ի վարորդը դաժան ծեծի է ենթարկել միգրանտ հավաքարարին: Այս մասին հայտնում է Life News-ը:
Աղբյուրի պնդմամբ՝ 26-ամյա վարորդը առանց որևէ պատճառի մուրճով հարվածներ է հասցրել միգրանտ, շենքի բակի հավաքարար, 47-ամյա Բորատ Ժ.-ի գլխին, ինչից հետո փոխուստի է դիմել:
Հավաքարարին ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացրել են: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ոստիկանները պարզել են BMW X5 -ի վարորդի բնակության վայրը, սակայն հայտնել են, որ տվյալ հասցեում ոչ ոք չի բնակվում: