Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ նռնակ է պայթել. կա 1 զոհ, 130 վիրավոր
Կիևում Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ նռնակ է պայթել։ Վիրավորների թիվը հասնում է 130-ի: Կա 1 զոհ:
Ըստ տեղեկությունների` վիրավորների մեծ մասը Ռադայի շենքը հսկող ոստիկաններ են: Վիրավորների թվում է նաև ֆրանսիական Finance պարբերականի լրագրողը:
Տուժածներից 8-ը գտնվում են ծանր վիճակում:
Նշենք, որ Ուկրաինայի սահմանադրության մեջ ապակենտրոնացման մասին փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծն ընդունելուց հետո Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ են սկսվել հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև: