Բախումներ՝ Կիևում. Գերագույն ռադայի շենքի մոտ այրել են Ռուսաստանի դրոշը
Կիևում «Ազատագրում» շարժման բողոքի ցույցը վերածվել է զանգվածային բախումների։ Շարժումը կոչ էր անում ընդունել Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը, ինչը կամաց-կամաց վերածվել է ծեծկռտուքի, հաղորդում է Tass-ը։
Շարժման կողմնակիցների և ուժային կառույցների ներկայացուցիչների միջև բախումները սկսվել են Գերագույն ռադայի շենքի մոտ, որտեղ էլ անցկացվում էր ակցիան։
Ցուցարարներն այրել են ՌԴ դրոշը և շենքի մուտքերից մեկի դուռը, և երբ ոստիկանները փորձել են խոչընդոտել դրան՝ կիրառելով արցունքաբեր գազ, ի պատասխան՝ նրանց ուղղությամբ ցուցարարները նետել են անվադողեր։
Վնասվածքներ է ստացել մեկ ոստիկան, իսկ ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանություն։
Նշենք, որ «Ազատագրում» շարժումը ղեկավարում են պատգամավորներ Սեմյոն Սեմենչենկոն և Եգոր Սոբոլևը։ Ռադայի մոտ են տեղակայվել հավելյալ ուժեր։