Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է ոստիկանության 15 աշխատակից
Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է ոստիկանության 15 աշխատակից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչևի խոսքերով՝ տուժածները տարբեր տեսակի ծանր վնասվածքներ են ստացել: Նա տեղի ունեցածում մեղադրել է «սադրիչներին»:
Նա ակնարկել է, որ անկարգությունների կազմակերպմանը հնարավոր է մասնակցություն ունեցած լինեն «ՌԴ արտասահմանյան հատուկ ծառայությունները»:
Ավելի քան 50 հոգի ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու համար: