211652_close_icon
views-count1362 դիտում article-date 14:18 22-02-2014

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը հրաժարական է տվել

Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավար Վլադիմիր Ռիբակը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնել է Ռադայի փոխնախագահ Ռուսլան Կոշուլինսկին։ «Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Ռիբակը հիվանդության և բուժման պատճառներով հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա խնդրում է իրեն ազատել Ուկրաինայի Վերին Ռադայի նախագահի պաշտոնից»,֊ ասել է Կոշուլինսկին։ Նշենք, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Ուկրաինայի Ռադայի առաջին փոխնախագահ Իգոր Կալետնիկը։

Նմանատիպ նյութեր