211652_close_icon
views-count37842 դիտում article-date 19:34 28-08-2015

Պապը գլխավոր դատախազին դիմումով հայտնել է, որ իր 14-ամյա թոռնուհուն ծեծի են ենթարկել ու բռնաբարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Արագածոտնի մարզի դատախազությունից գրություն է ուղարկվել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ գլխավոր դատախազին է դիմում-բողոք ներկայացրել Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ, 55-ամյա Ֆրյազ Ֆլոյանը և հայտնել, որ 2014 թ-ի նոյեմբերին իրենց գյուղից ամուսնության նպատակով Արագածոտնի մարզի Սիփան գյուղի բնակիչ, 18-ամյա Բադր Թամոյանը առևանգել է իր թոռնիկին` 14-ամյա Նարինե Ֆլոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պապը դատախազին հասցեագրված դիմուում գրել է նաև, որ Բ. Թամոյանը իրենց տանը պարբերաբար ծեծի է ենաթարկել թոռնուհուն և բռնաբարել: Գ. Շամշյանի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր