211652_close_icon
views-count2301 դիտում article-date 12:56 20-08-2021

Եվրոպայի անհատական առաջնություն. Վերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանն առաջատարն է

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է:

Կանանց Եվրոպայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Էլինա Դանիելյանը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլիի հետ և հաղթեց սև խաղաքարերով: Այժմ Էլինա Դանիելյանը 8 միավորով Լուլիջա Օսմակի հետ կիսում է 1-2 հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը գերազանցում է մրցակցին: Այսօր առաջնության վերջին տուրն է:

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 2 տուր: Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր