2139 դիտում
08:44 27-08-2015
Արծվիկ Մինասյանը վերջին շրջանում գրեթե չի շփվում ՀՅԴ ղեկավարության հետ, նրան նեղացրել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ նախագահական նստավայրում սկսվեց Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ հերթական ֆոտոսեսիան: Սերժ Սարգսյանի հետ նկարվելու նպատակով նախագահական էին գնացել ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչները: Այդ կուսակցություններից ՀՅԴ-ի կազմում, ի տարբերություն նախորդ` մարտյան այցելության, նշանակալի մի փոփոխություն էր տեղի ունեցել. հանդիպմանը ներկա չէր դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Մինասյանը վերջին շրջանում գրեթե չի շփվում ՀՅԴ ղեկավարության հետ: Բանն այն է, որ ի սկզբանե որոշված է եղել, որ երբ ՀՅԴ-ին պորտֆելներ տրվեն, դրանցից մեկը պետք է բաժին հասներ հենց Մինասյանին: Սակայն վերջերս նրան տեղեկացրել են, որ ինքը մնալու ԱԺ-ում, քանի որ այնտեղ ուրիշ «խոսացող» չկա: Արդյունքում, Մինասյանն էլ սկսել է չխոսել եւ լրագրողների բոլոր հարցերին պատասխանում է.«Դիմե°ք ընկեր Արմենին կամ ընկեր Աղվանին»: Մինասյանին նեղացրել են»:
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
19:20 23-03-2021
Լուիս Սուարես. Մեսիի հետ գրեթե ամեն օր եմ շփվում
874 դիտում
11:30 13-07-2023
Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Մեթյու Միլլեր
50933 դիտում
13:40 16-01-2024
Արտառոց դեպք՝ Երևանում. Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ում, «նեղացրել» ու թալանել են Ձմեռ պապին
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1804 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին