865 դիտում
11:30 13-07-2023
Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Մեթյու Միլլեր
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ բավական նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք դեռ մնում են չլուծված։ Հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Երբ ասում ենք, որ (խմբ․՝ խաղաղությունը) մոտ է, նկատի ունենք, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք մնում են չլուծված։ Այնպես որ, մենք կարծում ենք, որ հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների թվի նվազումը՝ համաձայնությունը մոտ է», - ասել է Մեթյու Միլլերը։
Դիվանագետը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի հասնելու համար երկու կողմերն էլ պետք է փոխզիջման պատրաստակամություն ունենան։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև հաջորդ բանակցություններին, Միլլերը նշել է, որ առայժմ նման հանդիպում պլանավորված չէ։

Նմանատիպ նյութեր
838 դիտում
12:15 21-07-2023
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի. Մեթյու Միլլեր
3916 դիտում
09:08 08-03-2018
Մեթյու Բրայզան խորհուրդ է տալիս ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը. «168 ժամ»
Այս բաժնից
766 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
448 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
955 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա