Մոսկվայում բացվել է Բուրատինոյի 80-ամյակին նվիրված ցուցահանդես
Մոսկվայի Ալեքսեյ Տոլստոյի անվան թանգարանում բացվել է ճանաչված մանկական հեքիաթի հերոս` Բուրատինոյի 80-ամյակին նվիրված ցուցահանդես:
Հատկանշական է, որ ցուցահանդեսը կրում է հեքիաթից վերցված` «Կրեքս, ֆեքս, պեքս» անվանումը:
Ցուցահանդեսի համար մի քանի սրահներ են հատկացվել, որտեղ կարելի է գտնել հետաքրքիր փաստեր Բուրատինոյի մասնակցությամբ ֆիլմի, բազմաթիվ ներկայացումների և այն մասին, թե ինչ ազդեցություն են ունեցել ֆիմի ստեղծման գործընթացում Աննա Ախմատովան և Ալեքսանդր Բլոկը:
Ցուցահանդեսի այցելուները մեծ մասամբ մեծահասակներ են, ում համար մանկության տարիներին Բուրատինոն սիրված և ճանաչված հերոս էր: