25604 դիտում
15:22 26-08-2015
Աղվան Հովսեփյանի հրամանով BMW-ի ոչ սթափ վիճակում գտնվող քննիչը, ով ավտոմեքենաների ջարդ էր կատարել, հեռացվել է աշխատանքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի քննիչ Գիորգի Ագաջանյանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/18/61992/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում օգոստոսի 16-ին Աբովյանի «գաի պոստի» մոտ տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել էին Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Հաստատվել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունը, որ BMW-ի ոչ սթափ և կիսամերկ վիճակում գտնվող վարորդն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում:
Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/17/61892/]օգոստոսի 16-ին[/url] խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ բախվել էին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 6-րդ շենքի բնակիչ, 28-ամյա Գիորգի Ագաջանյանի վարած BMW մակնիշի 26 ՍԼ 032 համարանիշի, Երևան քաղաքի Ավան 17 շենքի բնակիչ, 42-ամյա Գագիկ Եղոյանի վարած Volkswagen մակնիշի 35 ՍD 113 համարանիշի, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 52-ամյա Աշոտ Գալստյանի վարած Opel մակնիշի 34 ՏA 358 համարանիշի և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 28-ամյա Մարիամ Քալանթարյանի վարած Nissan մակնիշի 34 DV 192 համարանիշի ավտոմեքենաները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3190 դիտում
08:18 28-01-2015
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքը Պերմյակովի պատժի մասին. ՀԺ