Տաջիկստանում հոբելյարին տուգանել են՝ տորթ հյուրասիրելու համար
Տաջիկստանի դատարանը Դուշանբեի 25-ամյա բնակիչ Ամիր Իսաեւին տուգանել է 633 դոլարով՝ այն բանի համար, որ նա իր ծննդյան որը կաֆեում ընկերներին տորթ է հյուրասիրել:
Քրեական գործի համար հիմք է հանդիսացել երիտասարդի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարը, որում պատկերված են ինքը, ընկերները եւ տորթը:
Դատարանը համարել է, որ Ամիրը խախտել է «Տոնակատարությունների անցկացման մասին» օրենքի հոդվածներից մեկը, համաձայն որի՝ «Ծննդյան օրը նշվում է ինքնակամ՝ միայն ընտանեկան միջավայրում»: