Վրաստանի վարչապետի աներոջը հյուրասիրելու համար, շրջանի ղեկավարը բյուջեից մեծ գումար է դուրս գրել
Վրաստանի Ախմետի շրջանի ղեկավարը, երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աներոջ՝ Թամազ Թամազիշվիլիին, Կախեթիի նահանգապետին, և շրջանի մեծամասնական պատգամավորին հյուրասիրելու համար ռեստորանում 2014 թվականի ապրիլի 4-ին 2350 լարի (մոտ 1500 ԱՄՆ դոլար )գումար է դուրս գրել տեղական բյուջեից:
Կախեթիի տեղեկատվական կենտրոնի հարցմանը չեն, պատասխանել, թե ինչ է եղել հյուրասիրության գնացուցակում, որ այդքան թանկ է նստել այդ հյուրասիրությունը:
Հատկանշական է, որ ըստ նույն աղբյուրի 2013-14 թվականներին Ախմետի շրջանի բյուջեից ռեստորաններում հյուրասիրության, նվերների և այլ ծախսերի համար ծախսվել է 74 298 լարի, որը կազմում է մոտ 45 հազար ԱՄՆ դոլար: