211652_close_icon
views-count12852 դիտում article-date 23:30 22-08-2023

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի շնորհավորանքը Արաբկիրի ոստիկանապետն ու Արաբկիրի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահը փոխանցեցին 90-ամյա միլիցիոներ հոբելյարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանը, հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գրիգորի Աբովյանն ու Արաբկիրի ոստիկանության վետերանների միության նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ավետիք Հարությունյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում հյուրընկալել էին 90-ամյա Յուրի Ստեփանյանին: 

Ինչպես հյատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս միլիցիայի ամենասիրելի վետերաններից և ծննդյան 90-ամյակի առթիվ Արաբկիրի ոստիկանության վետերանների նախագահ Ա. Հարությունյանը Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանի հետ շնորհավորեցին հոբելյարին և նրան փոխանցեցին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի շնորհավորանքը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր