211652_close_icon
views-count1678 դիտում article-date 22:30 05-06-2022

Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները ողջ միջազգային հանրության հետ. Արթուր Խաչատրյան. News.am

Մեր երկրի անհաջողություններից առաջինը դիվանագիտականն էր, անհաջողությունը միջազգային հարաբերություններում։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում, «Ի՞նչ Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով քննարկման ընթացքում ասել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հայտնում է News.am-ը:

Նա քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը միաջզգային հարաբերություններին։

«Նա հայտարարում էր, որ ժողովուրդն իրեն չի ասել, թե ինչ որոշում է ուզում, նա ասում էր, որ իրեն ընտրել է Արցախի ժողովուրդը։ Նա փորձում էր բոյկոտել, ձախողել բանակցային գործընթացը։ Երբ բանակցությունները ձախողվում են, պատերազմ է սկսվում։ Նա գիտակցաբար կամ անգիտակցաբար ձախողեց բանակցությունները։ Նա հակամարտության գնաց միջազգային հանրույթի դեմ, նա լրիվ փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ երկրների հետ»,- նշել է պատգամավորը՝ օրինակ բերելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու եւ մեղադրանք ներկայացնելու պատմությունը, ինչպես նաեւ Փաշինյանի հայտարարությունները այլ երկրներ «հեղափոխության արտահանման» մասին։

Քաղաքական գործիչն ավելացրել է, որ առաջընթաց չկա նաեւ Եվրոպայի հետ հարաբերություններում՝ ինստիտուցիոնալ տեսանկյունից, իսկ ԱՄՆ-ը դեռեւս երբեք Հայաստանին այդքան քիչ արտաքին աջակցություն չի ցուցաբերել, որքան հիմա։ Բացի այդ, փչացել են հարաբերություններն Իրանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր