Շոուն փչացրել է հարաբերությունները Մոուրինյոյի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն կարող է փոխել ակումբը: Ֆուտբոլիստը գտնում է, որ իր կարիերան մանչեսթերյան ակումբում ավարտված է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ փչացած հարաբերությունների հետ: 22-ամյա անգլիացին անհանգստացած է, որ կարևոր խաղերին մասնակցելու հնարավորություն այլևս չի ստանա:
Մոուրինյոն խաղացողի հետ նույնիսկ չի քննարկել այն փաստը, որ նրան խաղադաշտ չի մտցնում՝ գերադասելով այլ ֆուտբոլիստների:
Այս մրցաշրջանում Շոուն խաղադաշտ է մտել ընդամենը երկու խաղում, երկու անգամ էլ՝ Լիգայի Գավաթում փոխարինման դուրս գալով: Սակայն հունվարին նրա հեռանալու հնարավորություններն էլ են քիչ, քանի որ Մոուրինյոն դեմ է դրան: