Իրանն ամեն գնով ավելացնելու է նավթարդյունահանման ծավալները
Իրանը մտադիր է, անկախ ամեն ինչից, ավելացնել իր նավթարդյունահանման ծավալները, որպեսզի պահպանի նավթային շուկայում իր տեղը, հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն:
«Ամեն գնով արդյունահանումը կավելացնենք, մենք այլընտրանք չունենք: Եթե նավթի արդյունահանման ծավալները շատ արագ չմեծացվեն, մենք մեր մասնաբաժինը շուկայում կկորցնենք»,-մեջբերում է Interfax-ը իրանցի նախարարի խոսքը:
Նրա խոսքով՝ Թեհրանը կողմ է, որպեսզի արտակարգ OPEC-ի արտակարգ նիստ հրավիրվի քննարկելու համար նավթի համաշխարհային գների աննախադեպ անկումը կանխող միջոցառումները: