Mercedes-Benz-ը գաղտնազերծել է նոր AMG C63 կուպեն. առաջին լուսանկարները, տեսանյութ
Mercedes-Benz ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է C դասի նոր «լիցքավորված» C63 AMG Coupe տարբերակը:
Ավտոմեքենան լրջորեն տարբերվում է նախորդ սերնդից և դա վերաբերում է և' դիզայնին և' տեխնիկական տվյալներին:
Փոխվել է նաև մոդիֆիկացիայի անվանումը. այժմ այն կոչվում է` Mercedes-AMG C 63:
Նոր կուպեի պրեմիերան կկայանա սեպտեմբերի կեսին` Ֆրանկֆուրտի ավտոսրահում, իսկ վաճառքը կմեկնարկի կես տարի անց:
4,0 լ ծավալով V8 շարժիչը 476 ձիաուժ է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 4,0 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ, իսկ էլեկտրոնային սահմանափակումը հանած վիճակում` 290 կմ/ժ:
Mercedes-AMG C 63 կուպեն հենվում է 18 դյույմանոց անվասկավառակների վրա:
Ներկայացնում ենք լուսանկարները և տեսանյութը: