Mercedes-Benz–ը գաղտնազերծել է նոր AMG GT կուպեն. առաջին լուսանկարները
Mercedes-Benz ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է համացանցում SLS AMG – ին հաջորդող նոր AMG GT կուպեի` առայժմ միայն սրահի լուսանկարները:
Ավտոմեքենայի պրեմիերան տեղի կունենա այս տարվա աշնանը, իսկ մինչ այդ` հունիսին, կավարտվի Mercedes-Benz SLS AMG-ի արտադրությունը:
Լիովին Mercedes-Benz AMG սպորտային բաժանմունքում մշակված այս մոդելը հիշեցնում է կատարելագործված դիզայնով SLS AMG-ն:
Նոր Mercedes-Benz AMG GT կուպեն հագեցած կլինի 337 ձիաուժ հզորությամբ բենզինի շարժիչով, որը կմրցակցի Porsche 911 Carrera-ի հետ, իսկ ավելի հզոր` 591 ձիաուժ հզորությամբ տարբերակը` Porsche 911 Turbo S-ի հետ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: