Mercedes-Benz-ը գաղտնազերծել է S63 AMG կուպեն. առաջին լուսանկարները
Mercedes-Benz ընկերությունը գաղտնազերծել է S63 AMG մեծ կուպեի սպորտային տարբերակը, որի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլին` Նյու Յորքի միջազգային ավտոշոուի շրջանակներում:
Ավտոմեքենան ձեռք է բերել նոր հզոր շարժիչ, արդիականացված սարքավորումներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարմարավետ և արագ ընթացքի համար:
Mercedes-Benz S63 AMG կուպեի վաճառքը կմեկնարկի անմիջապես պրեմիերայից հետո, իսկ սովորական մոդելից բացի, կվաճառվի նաև բացառիկ տարբերակը` Edition 1, որը կտարբերվի ավելի շքեղ պարագաներով, կոմպլեկտացիայով:
Երկու դռնանի շքեղ սպորտային կուպեն հագեցած է 5,5լ ծավալով բիտուրբո V8 շարժիչով, որը 585 ձիաուժ է ապահովում:
100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 4,3 վայրկյանում,իսկ լիաքարշակ տարբերակը` 3,9 վայրկյանում:
Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ:
100 կմ ճանապարհին S63 AMG կուպեն կծախսի 10,1լ վառելիք:
7 աստիճան փոխանցման տուփը ավտոմատ է:
Ներկայացնում ենք առաջին լուսանկարները: