2036 դիտում
16:34 20-08-2015
ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական հաստատություններին հակաուռուցքային դեղ է տրամադրել
ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված Կարբոպլատին 10մգ/մլ 45մլ հակաուռուցքային դեղը:
Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:
[b]ՀՀ Առողջապահության նախարարություն
[/b]
Նմանատիպ նյութեր
3068 դիտում
12:39 16-04-2015
Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել են մարդասիրական օգնության դեղեր
4408 դիտում
22:31 30-11-2016
Բժշկական հաստատություններին հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և օպտիկական ակնոցներ
2706 դիտում
11:05 18-04-2020
Արցախի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են պաշտպանիչ միջոցներ
Այս բաժնից
661 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին