Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել են մարդասիրական օգնության դեղեր
                        ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) դեղեր ու հակաբիոտիկներ։
Մասնավորապես`
1.	«Իբանդրոնատ դհտ 150մգ N3, որը կիրառվում է Օստեոպորոզի կանխարգելման և բուժման ժամանակ
2.	Ռամիպրիլ դպճ 1,25մգ N30 ` ճնշման ժամանակ
3.	Դոքսազոսին դհտ 1մգ N100, նշանակվում է պրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար 
4.	Ալենդրոնատ նատրիում դհտ70մգ N12 այն կիրառվում է կիրառվում է ստեոպորոզի կանխարգելման և բուժման ժամանակ
Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին:
Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով հորդորում ենք խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։ 
Ստացված դեղերի ցանկ	
•	Ազիտրոմիցին դհտ 250մգ N6
•	Ազիտրոմիցին դհտ 500մգ N3
•	Ամլոդիպին/Ատորվաստատին դհտ 10/20մգ N30 
•	Իբանդրոնատ դհտ 150մգ N3
•	Դոքսազոսին դհտ 1մգ N100
•	Ալենդրոնատ նատրիում դհտ70մգ N12 
•	Միրապեքս (պրամիպեքս) դհտ 0,75մգ N7
•	Դոքսազոսին դհտ 4մգ N100
•	Ֆենոֆիբրատ դպճ 130մգ N90
•	Վերմոքս (մեբենդազոլ) դհտ 500մգ N150
•	Լիզինոպրիլ դհտ 10մգ N100
•	Լոֆիբրա (ֆենոֆիբրատ) դհտ 160մգ N90
•	Կո-Սենտոր դհտ 100/25մգ N30
•	Կո-Սենտոր դհտ 50/12.5մգ N30 
•	Պոլիտրիմ(պոլիմ/տրիմետ)10000Մ/1մգ/1մլ 10մլ 
•	Մատզիմ LA(դիլթիազեմ)դհտ 240N30
•	Ռամիպրիլ դպճ 1,25մգ N30
•	Տելմիսարտան դհտ 20մգ N30 
•	Տեքսակորտ(հիդրոկորտիզոն)լ-թ արտ/օգ 2.5%30մլ 
•	Մեթֆորմին հ-քլ դհտ 500մգ N1000
•	Ազաթիոպրին դհտ 50մգ N100
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

