Բանգկոկում բացվել է ահաբեկչությունից վնասված տաճարը
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում գտնվող հինդուիստական տաճարը, որը վնասվել էր օգոստոսի 17-ի ահաբեկչությունից, վերաբացվել է: Շատ մարդիկ են հավաքվում ողբերգության վայրում եւ ծաղիկներ խոնարհում:
Հիշեցնենք՝ ահաբեկչության զոհ էր դարձել 20 մարդ: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին: