211652_close_icon

Բանգկոկում ցուցարարների երթի ժամանակ պայթյուն է որոտացել

views-count1420 դիտում article-date 16:37 17-01-2014
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում հակակառավարական ցույցի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Ընդդիմության 8 անդամներ վնասվածքներ են ստացել: Պայթյունն որոտացել է առաջնորդ Սուտհեպ Թհակսուբանից 100 մետր հեռավորության վրա: Ընդդիմադիր քաղաքական գործիչը չի տուժել, հայտնում է ITAR-TASS-ը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարական և արտահերթ ընտրությունների չեղյալ հայտարարում:

Նմանատիպ նյութեր