Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում երեխա։ Միջադեպը տեղի է ունեցել Բանգկոկի գործնական թաղամասերից մեկում։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Նշենք, որ ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել ցույցեր անցկացվող հրապարակում՝ սուպերմարկետներից մեկի մուտքի մոտ։ Reuters գործակալության տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով վիրավոր է ավելի քան 20 մարդ։