Ճապոնիան պատրաստվում է Իրանի հետ ներդրումային համաձայնագիր կնքել
Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է Իրանի հետ ներդրումային համաայնագիր կնքել պատժամիջոցների վերացումից հետո, գրում է Nikkei պարբերականը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության իր իրազեկ աղբյուրներին:
Այդ նպատակով երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարն այցելել է Թեհրան:
Նշվում է, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների վերականգնմամբ ամենաշատը հետաքրքրված են Miotsubishi և Nissan ավտոկորպորացիաները, Mitsui, Utochu, Toyo Engineering, JGC ընկերությունները և ճապոնական բանկերը:
Ճապոնիայի համար կարևոր է նավթի չոր հումքի ձեռքբերումը, իսկ Իրանին պետք է ասիական ներդրումներ և ֆինանսական համակարգի բարելավմանն ուղղված աջակցություն: