211652_close_icon
views-count832 դիտում article-date 11:55 07-02-2023

Ճապոնիան ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիան, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակին, ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ ցավալի իրողություն է համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 77 տարի անց դրա բացակայությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան «Հյուսիսային տարածքների վերադարձի ազգային հանրահավաքում». խոսքը Կուրիլյան կղզիների հարավային հատվածը։ Այս մասին գրում է tass.ru-ն:

«Չափազանց ցավալի է, որ պատերազմի ավարտից 77 տարի անց հյուսիսային տարածքների հարցը մնում է չլուծված, իսկ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել։ Ներկայումս ռուս-ճապոնականն հարաբերությունները ծանր վիճակում են՝ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի պատճառով։ Սակայն Ճապոնիայի կառավարությունը վճռական է տարածքային խնդիրը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու հարցում»,- ասել է նա։

Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագրի մշակման շուրջ։ Սրա գլխավոր խոչընդոտը մնում է Կուրիլների հարավային մասի իրավունքների շուրջ անհամաձայնությունը։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիների սեփականությունը։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ, որն ունի համապատասխան միջազգային իրավական բազա, կասկածից վեր է։

Նմանատիպ նյութեր