Ճապոնիան ու Վրաստանը որոշել են ներդրումային համաձայնագիր ստորագրել
Ճապոնիան պատրաստակամություն է հայտնել Վրաստանի քաղաքացիների համար դյուրացնել մուտքի արտոնագիր տրամադրելու կարգը: Որոշում է ընդունվել նաև երկու երկրների միջև ներդրումային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Այս հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի և Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդայի հանդիպման ընթացքում :
Ջանելիձեն և Կիսիդան կարևորել են 25 տարի առաջ Վրաստանի և Ճապոնիայի միջև հիմք դրված դիվանագիտական հարաբերությունները։ Նրանց գնահատմամբ՝ այդ տարիների ընթացքում երկու երկրների համագործակցությունը հիմնված է եղել ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության վրա: