Դոնալդ Թրամփը վստահ չէ, թե Վաշինգտոնին կհաջողվի Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի ու ավելի քիչ է վստահ այն բանում, թե Վաշինգտոնին կհաջողվի Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքել։
Այս մասին Թրամփն ասել է New York Post-ի լրագրող Միրանդա Դիվայնի Pod Force One նոր պոդքասթին տված հարցազրույցում:
Լրագրողը Թրամփին հարց է ուղղել՝ արդյոք նա կարծում է, որ կարող է Իրանին ստիպել համաձայնել իր միջուկային ծրագրի դադարեցմանը։
«Չգիտեմ։ Ավելի վաղ ես այդպես էի կարծում, բայց հիմա ավելի ու ավելի քիչ եմ վստահ դրանում։ Կարծես, նրանք ձգձգում են, և կարծում եմ՝ դա ցավալի է, բայց ես ավելի քիչ վստահ եմ հիմա, քան երկու ամիս առաջ»,- ասել է Թրամփը:Նա հավելել է, որ չգիտի, թե ինչի հետ է կապված Թեհրանի դիրքորոշման փոփոխությունը։
Թրամփը նաև նշել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։
«Եթե նրանք համաձայնության չգան, ապա միջուկային զենք չեն ունենա։ Եթե նրանք համաձայնության գան, այդ դեպքում ևս միջուկային զենք չեն ունենա…. Բայց լավ կլիներ դա անել առանց պատերազմի, առանց մարդկային զոհերի, այդպես շատ ավելի լավ կլիներ։ Բայց ես նրանց մոտ չեմ տեսնում համաձայնագիր կնքելու նույն խանդավառությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը: