«Թալիբան»-ը սպառնացել է սպանել բրիտանացի զինվորականներին
«Թալիբան» շարժման զինյալները սպառնացել են սպանել բրիտանացի զինվորականներին, որպեսզի Աֆղանստանն, իրենց խոսքով, ազատագրվի օտարերկրացի զինծառայողներից:
«Աֆղանստանի Իսլամական Էմիրատը հայտարարում է, որ երկրի ժողովրդի անունից պատրաստ է լայնածավալ գործողություններ իրականացնել Բրիտանիայի ուղարկած զինվորների դեմ, եթե այդ երկիրը որոշի իր ուժերը տեղակայել Աֆղանստանում»,-ասվում է թալիբների հայտարարության մեջ:
Նրանք խոստացել են երկրից վռնդել բրիտանացի զինվորականներին այնպես, ինչպես վռնդվել են նրանց նախնիները՝ 100 տարի առաջ: