211652_close_icon
views-count3801 դիտում article-date 19:40 23-03-2015

Նախկին դատապարտյալը սպառնացել է դանակով սպանել նախկին կնոջը եւ այրել ու սպանել զոքանչին

Նախկինում դատապարտված 43-ամյա Սլավիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ վերցնելով բենզինով լի շիշ՝ գնացել է նախկին կնոջ մոր՝ Անահիտ Ալավերդյանին պատկանող Արարատի մարզի Աբովյան գյուղում գտնվող տուն, վերջինիս մեղադրել իր և կնոջ բաժանման համար ու նրա հասցեին շուրջ 10 րոպե տևողությամբ՝ ձախ ձեռքին պատրաստ պահած լինելով բենզինով լի շիշը, իսկ աջ ձեռքին վառվող ծխախոտի գլանակը, տվել է սպանության սպառնալիքներ, հայտնելով, որ բենզինով այրելու է, դանակով սպանելու, որի արտահայտման ընթացքում դրսևորել է ագրեսիվ, վախեցնող, հարցակողական վարքագիծ, մասնավորապես` սպառնալիքները հնչեցնելիս փոխվել են դեմքի միմիկանները, ձայնը դարձել է վճռական, կոնկրետ: Նշված սպառնալիքները, որպես հոգեբանական հարկադրանքի ձև օգտագործելով` Անահիտ Ալավերդյանի մոտ առաջացել է տագնապի, վախի զգացումներ ու Սլավիկ Խաչատրյանի կողմից տրված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով նրա ձեռքից վերցրել է բենզինով լի շիշը և դեն նետել, իսկ երբ վերջինիս որդին դուրս է եկել ու հայտնել, որ պատրաստվում է ոստիկանություն զանգահարել Ս. Խաչատրյանը այնտեղից հեռացել է: Օրեր անց գնացել է Արարատի մարզի Բուրաստան գյուղում գտնվող նախկին կնոջ Սերինե Սիմոնի Ալավերդյանի տուն, որտեղ կրկին միանալու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում շուրջ 10 րոպե տևողությամբ ձեռքին եղած դանակը վերջինիս պարանոցին ուղղելով նրա հասցեին տվել է սպանության սպառնալիքներ, ասելով, որ դանակով կսպանի, կմորթի, որոնց արտահայտման ընթացքում դրսևորել է ագրեսիվ, վախեցնող, հարձակողական վարքագիծ, մասնավորապես` սպառնալիքները հնչեցնելիս փոխվել են դեմքի միմիկաները, ձայնը դարձել է վճռական, կոնկրետ: Նշված սպառնալիքները որպես հոգեբանական հարկադրանքի ձև օգտագործելով` Սերինե Ալավերդյանի մոտ առաջացել է տագնապի, վախի սգացումներ ու Սլավիկ Խաչատրյանի կողմից տրված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով Ս. Ալավերդյանը փորձել է սենյակից դուրս գալ, իսկ վերջինիս դուստրը զանգել է ոստիկանություն, ինչը Ս. Խաչատրյանը այդ տեսնելով փախել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր