211652_close_icon
views-count16169 դիտում article-date 21:52 24-12-2017

Լիբանանցի տաքսիստը բրիտանացի դիվանագետին բռնաբարել և սպանել էր կարճ շրջազգեստի համար

29-ամյա լիբանանցի տաքսիստ Թարեք Հաուչիին կասկածում եմ Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցուհի, 30-ամյա Ռեբեքա Դայքսի բռնաբարության և [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/17/1084899/]սպանության[/url] մեջ: Հետաքննության տվյալներով, դեկտեմբերի 15-ին Դայքսը տաքսի է կանչել «Ջեմայզե» սրճարանից, որտեղ նա հանդիպել էր ընկերների հետ: Հաջորդ օրը ոստիկանությունը նրա դին հայտնաբերել էր ճանապարհի եզրին. նրան բռնաբարել և պարանով խեղդել էին: Ոստիկանները տաքսիստին գտել են ճանապարհային տեսախցիկների շնորհիվ: Այն բանից հետո, երբ Հաուչիին ներկայացրել են տեսագրությունը, վերջինս անմիջապես խոստովանել է մեղքը: «Վարորդը պատմեց, որ նա կարճ շրջազգեստով էր: Նա աղջկան գրավիչ է համարել և որոշել բռնաբարել: Հանցագործի խոսքերով, դա պետք է որ շատ հեշտ լիներ ու անպատիժ, քանի որ Դայքսը օտարերկրացի էր», ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Հանցագործի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/tarek.hawchieh/photos?lst=100001309883389%3A100001176720134%3A1514136635&source_ref=pb_friends_tl]էջում[/url] լրագրողները գտել են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ նա պատկերված է ալկոհոլով ու զենքով: Չնայած նրան, որ տաքսի ծառայությունում աշխատանքի ընդունվելիս Հաուչին ներկայացրել է փաստաթուղթ՝ դատվածություն չունենալու մասին, իրականում նա երկու անգամ դատված է եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր