1765 դիտում
21:22 18-08-2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը աշխատանքային այց կատարեց Արզնի Շամիրամ ջրանցքի վթարված հատված
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի՝ այսօր ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը համակարգի պատասխանատուն անձանց հետ աշխատանքային այց կատարեց Արզնի Շամիրամ ջրանցքի Ամբերդի դյուկերային վթարված հատված՝ վթարավերակագնողական աշխատանքներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրներին լուծում տալու նպատակով:
Ամբերդի դյուկերային վթարված հատվածում առաջնահերթ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև սեղմ ժամկետներում ողջ հզորությամբ ջրամատակարարումը վերականգնելու նպատակով Կոմիտեի նախագահի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Կոմիտեի նախագահը հստակ ընդգծեց, որ վթարավերականգնողական աշխատանքները չպետք է ազդեն ջրամատակարարման ռեժիմի վրա:
Միաժամանակ հանձնարարվեց «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին, ինչպես նաև «Փարպի», «Աշտարակ» և «Շամիրամ» ՋՕԸ-րին ջրամատակարարման ռեժիմի և ժամկետների մասով իրազեկել համապատասխան ջրօգտագործողներին, իսկ վթարի վերացումից հետո անմիջապես ապահովել ողջ ծավալով ջրամատակարարումը:
Այց կատարվեց նաև Ապարանի ջրամբար, տեղում ուսումնասիրվեց ջրամբարի վիճակը, հանձնարարվեց բարձրացնել ջրամբարի շահագործման անվտանգությունը, ինչպես նաև ջրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին, ինչպես նաև «Քասախ» և «Ապարան-Արագած» ՋՕԸ-րին:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե
Նմանատիպ նյութեր
2143 դիտում
17:22 17-05-2019
Վերականգնվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի վթարված հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10687 դիտում
22:17 04-06-2015
33-ամյա վարորդը Մրգաշեն գյուղում Opel-ով ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1790 դիտում
20:55 03-04-2015
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին
Այս բաժնից
976 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1072 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1261 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ