211652_close_icon
views-count10576 դիտում article-date 22:17 04-06-2015

33-ամյա վարորդը Մրգաշեն գյուղում Opel-ով ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արատակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն գյուղով անցնող ջրանցքում մեքենա է ընկել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ Մրգաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Անդրանիկ Պետրոսյանը վարելով Հայկազ Միրզոյանի անվամբ հաշվառված Opel Astra մակնիշի 34 VZ 108 համարանիշի ավտոմեքենան` Մրգաշեն գյուղով ընթանալիս է եղել, մեկ այլ ավտոմեքենա խոչընդոտ և վթարային իրավիճակ է ստեղծել Ա. Պետրոսյանի համար և դիմել փախուստի: Ա. Պետրոսյանը Opel-ով ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեբախտաբար, վարորդը ժամանակին դուրս է եկել, իսկ այս պահին գյուղացիներն իրենց ուժերով դեպքի վայր էն բերել վերամբարձ կռունկ, որպեսզի մենքեան դուրս բերեն ջրանցքից: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր