1784 դիտում
20:55 03-04-2015
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանին:
Բարձր գնահատելով Արամ Հարությունյանի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ վարչապետը նշել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է արդյունավետ աշխատանք ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններով: «Մենք այս տարի ունենք մի քանի կարևոր ուղղություններ, օրինակ, ջրամբարաշինությունը: Առաջնահերթ պետք է ուշադիր և հետևողական աշխատել հենց այս ուղղությամբ: Համոզված եմ, որ Ձեր փորձը և գիտելիքները կներդնեք, որպեսզի համակարգը լավ աշխատի», - նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև ոռոգման համակարգի բարելավման, ջրառի կազմակերպման, ինչպես նաև կառույցի մյուս գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Վարչապետը նշել է, որ ոլորտում շատ անելիքներ կան, և կոմիտեում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որն ի վիճակի կլինի նոր նախագահի գլխավորությամբ լուծելու ջրային տնտեսության խնդիրները:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արամ Հարությունյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Իր հերթին Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ու վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան արդյունավետ աշխատել ու հաջողություն արձանագրել:
Նմանատիպ նյութեր
4702 դիտում
21:33 13-07-2018
Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին
2415 դիտում
19:35 03-06-2014
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»