1393 դիտում
13:35 18-08-2015
ՀՀ վարչապետը հանդիպել է «Բազե-2015»-ի մասնակիցների հետ. ՀՀ ԿԳՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ հանդիպել «Բազե»-ի գաղափարախոսության՝ հայության եռամիասնության ներքո հավաքված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին:
Այս ամենամյա հավաքի կազմակերպումը երիտասարդությանն ուղղված ծրագրերի շրջանակում կառավարության առաջնայնությունների թվում է, քանի որ այն նպաստում է ազգային արժեքների և գաղափարների տարածմանը, հայապահպանությանը և Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Սիրելի բազեականներ,
Իր պատմության 13 տարվա ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել բազմահազար երիտասարդների Հայրենիքից և Սփյուռքից՝ վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման, որի կարևորագույն նպատակներից է հայ երիտասարդության համախմբումը՝ հանուն հայոց պետականության ամրապնդման ու զարգացման: Ցանկանում եմ ընդգծել, որ հպարտ եմ ձեզնով՝ երիտասարդ սերնդով, որն օժտված է ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով: Համոզված եմ՝ ի դեմս ձեզ և ձեր գործունեության, ապագայում ունենալու ենք ուժեղ և զարգացած Մայր Հայրենիք:
Սիրելի երիտասարդներ,
Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ հավաքի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և անձնական երջանկություն»:
Հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի «Բազե» ամենամյա հավաքին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ իրենց հերթին բաժանավում են 9 հոգանոց 45 ջոկատների: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցում են ինտելեկտուալ, մշակութային և սպորտային մրցույթներում: «Բազե»-ի նպատակն է համախմբել երիտասարնդրեին ազգային խորհրդանշանների ներքո, տալ ինքնադրսևորման, ուժերը չափելու հնարավորություն:
Նմանատիպ նյութեր
3165 դիտում
20:31 17-08-2015
ՀՀ վարչապետը ներկա է եղել «Բազե-2015»-ի բացմանը. ֆոտոշարք
1786 դիտում
14:56 21-08-2014
Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության փոխչեմպիոնները կհանդիպեն «Բազե» հավաքի մասնակիցների հետ
2959 դիտում
18:43 25-08-2017
ԱԺ նախագահը հյուրընկալվեց «Բազե» հավաքում և մեկ ամբողջ օր անցկացրեց երիտասարդների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
892 դիտում
21:09 14-01-2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
2638 դիտում
21:04 14-01-2025
Փակ վկա՞, թե ոստիկանի գործակալ․ Հրանտ Վարդանյան
1012 դիտում
20:50 14-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ. ԱԳՆ խոսնակ