Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայում վթարված ATR 42-300 օդանավի բոլոր ուղևորների մարմինները
Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայի արևելքում վթարված Trigana ավիաընկերությանը պատկանող ATR 42-300 օդանավի բոլոր 54 ուղևորների մարմինները, հաղորդում է Ria Nvosti-ն:
Իշխանությունները հայտարարել են, որ կենդանի մնացած ուղոևր չկա:
Օդանավն անհետացել էր ռադարներից օգոստոսի 16-ին՝ Նոր Գվինեայի տարածքում: Իրավապահները հայտնել էին, որ այն ընկել է Օկսիբիլ քաղաքի մոտակայքում՝ վայրէջքից ընդամենը 10 րոպե առաջ: