Փրկարարները հայտնաբերել են AirAsia-ի օդանավի 2 օդաչուների մարմինները
Ինդոնեզիայի փրկարարները հայտնաբերել են AirAsia ավիաընկերության վթարված օդանավի 2 օդաչուների դիերը, հաղորդում է Detik.com-ը: Նրանց գտել են օդաչուների խցիկում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գլխավոր օդաչուն վթարից առաջ լքել է իր խցիկը և օդանավի ղեկավարումը թողել 2-րդ օդաչուին, սակայն մինչև հիմա այդ վարկածը չի հաստատվում:
Հիշեցնենք, որ Airbus A320-200-ը դեկտեմբերի 28-ին իրականացնելիս է եղել Սուրաբի-Սինգապուր չվերթը, երբ անհետացել է ռադարներից: Օդանավում եղել է 162 մարդ: Մինչ այժմ փրկարարներին հաջովել է գտնել 90 ուղևորների մարմինները: